Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
«Հունգարիան ցանկացած պահի պատրաստ է վերականգնել Հայաստանի հետ հարաբերությունները», -այս մասին «Ռադիլուրի» հետ զրույցում ասել է Վրաստանում Հունգարիայի դեսպան Շանդոր Սաբոյը: Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները Հայասաստանը ստիպված առկախեց 2012թ օգոստոսին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կանցնահարած Ռամիլ Սաֆարովին:
Դեսպանը նշում է, որ Հունգարիայի կառավարությունը հարբերությունների առկախումից հետո անմիջապես քայլեր է ձեռնարկել արտգործնախարարների մակարդակով այն վերականգնելու նպատակով. «Ցավոք այդ քայլերը հաջողություն չունեցան, սակայն մենք չենք դադարի այդ ուղղությամբ աշխատել. Մենք կարծում ենք, որ այս հարցը կկարգավորվի շատ շուտով: Հունգարական կառավարությունը ամեն պահի պատրաստ է վերկանգնել Հայաստանի հետ հարաբերությունները»:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ըստ դեսպանի, երկու երկրների կառավարությունները պետք է հանդես գան նախաձեռնություններով. «Սա միայն մի կողմի առաջադրանքը չէ»:
Այն դիտարկմանը, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցյալ տարի հայտարարել էր, որ Հայաստանը միշտ պատրաստ է վերկանգնել դիվանգիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, բայց այդ ուղղությամբ Հունգարիան պետք է անի համապատասխան քայլեր, Շանդոր Սաբոյն ասաց. «Այո, նախարարը ճիշտ է, որ Հայաստանը սպասում է Հուգարիայի կողմից առաջին քայլին, սակայն ես ինչպես ասացի, հունգարական կողմը արել է այդ քայլերը: Տեղի ունեցածից անմիջապես հետո Հունգարիայի արտգործնախարարը նամակ է ուղարկել հայաստանցի իր գործընկերոջը, բացի այդ Հունգարիայի ԱԳ-ը դիվանագիտական նոտա է ուղարկել ՀՀ ԱԳ-ը` պատրաստակամություն հայտնելով վերկանգնել հարաբերությունները: Սակայն մինչ այժմ չկա որևէ ձեռքբերում: Այդուհանդերձ, մենք կարծում ենք, որ Հունգարիայի կողմից արտգործնախարարների մակարդակով արված քայլերը կունենան դրական պատասխան Հայաստանից»:
Հունգար դիվանագետը հույս է հայտնում, որ կրկին պաշտոնական այցով հնարավորություն կունենա այցելել Հայաստան, և սկսել աշխատել այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել ուղիղ երկու տարի առաջ, երբ Հայաստանի նախագահին հանձնեց իր հավատարմագրերը որպես Հայաստանում Հունգարիայի դեսպան:
Հարցին, թե հնարավոր է, որ Հունգարիան ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանարապետության անկախությունը, Հայաստանում Հունգարիայի նախկին դեսպանն ասաց, որ այդ հարցը Հունգարիայում օրակարգային չէ, ինչպես շատ այլ երկրներում. «Այնպես որ մենք չենք ուշացել, քանի որ Հայաստանը եվս դեռևս չի ճանաչել ԼՂՀ անկախությունը» :
Անցյալ տարի Հայաստանի իշխանությունները ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ երկար բանակցելուց հետո, անսպասելիորեն հայտարարեցին, որ միանում են Ռուսաստանի կողմից ստեղծվող Մաքսային Միությանը: Ըստ դեսպանի, Հունգարիայի` որպես Արևելյան գործընկերության աջակից երկրի համար դժվար էր ընդունել այդ նորությունը. իրենք այդ ճանապարհին աջակցում էինք Հայաստանին, Ուկրաինային, ինչպես նաև Վրաստանին ու Մոլդովային:
«Սակայն ես հույս ունեմ, որ ԵՄ-ը Հայաստանի հետ ապագայում կգտնի այդ արժեքը պահպանելու ձևը»: