ԿարևորՔաղաքական

Ադրբեջանին տրամադրված ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Հայաստանը տվել է նաև որոշ միջազգային գործընկերների. ԱԳՆ

ԱԳՆ ԼՂ նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների միջոցով ստացված՝ ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները, առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց, փոխանցվել են ադրբեջանական կողմին հունվարի 26-ին, նշված է Հանրային հեռուստաընկերության կայքում տեղ գտած հրապարակման մեջ։

«Հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին»,- հայտնել են ԱԳՆ-ից։

Back to top button