ԿարևորՄիջազգային

Վրաստանի պաշտպանության նոր նախարարը նշանակվել է փոխվարչապետ

Վրաստանի պաշտպանության նախարարության նոր ղեկավար Իրակլի Չիկովանին նշանակվել է հանրապետության փոխվարչապետ, նախարարների կաբինետի նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Սկզբունքորեն արդեն հայտնի է, որ առաջին փոխվարչապետի լիազորությունները վստահվելու են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիին, ես ցանկանում եմ նրան հաջողություն մաղթել։ Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար Թեա Ծուլուկիանին կհանձնարարվի Վրաստանի փոխվարչապետի պարտականությունները։ Նաև փոխվարչապետի լիազորությունները կվստահվեն պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին»,- ասել է Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով՝ կառավարության վարչակազմի ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը կղեկավարի Միխեիլ Փեյքրիշվիլին։ Նա կփոխարինի Նինո Ջորգոբիանիին։

Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է Կոբախիձեի գլխավորած կառավարության կազմը։ Նոր կազմում ընդամենը մեկ փոփոխություն է եղել՝ Ջուանշեր Բուրչուլաձեին պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է Չիկովանին, որը խորհրդարանի փոխխոսնակն էր։

Կարդացեք նաև
Close
Back to top button