ԿարևորՔաղաքական

ՀՀ նախագահը Թուրքիայի նախագահին ցավակցական հեռագիր է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի Մանիսա նահանգում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետևանքով Թուրքիայի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել:

Հանրապետության նախագահն անկեղծ վշտակցություն է հայտնել նախագահ Գյուլին և Թուրքիայի ժողովրդին` սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում գտնվող մասնավոր մի ընկերության ածխահանքում տեխնածին պայթյունի հետևանքով  խոշոր հրդեհ է բռնկվել: Զոհերի թիվը հասնում է 280-ի:

Back to top button