Հայագիտակ

Աբովյանի` վերջերս գտնված ձեռագրերը նոր բացահայտումներ են անում. «Հայագիտակ»

Այս տարի Աբովյանի ծննդյան 215-ամյակն է և դեպի Արարատ վերելքի 195 տարին։ Գրողի տուն-թանգարանի տնօրենի պարտականությունները կատարող Արևիկ Ստամբոլցյանն ասում է. «Վերջերս արխիվում հայտնաբերել ենք Աբովյանի` մինչ այժմ անհայտ, գրաբարով գրված բանաստեղծություններ, աղոթքներ, նամակներ, որոնք բոլորովին նորովի են ներկայացնում եկեղեցու հետ ունեցած նրա հարաբերությունները»։

Տարին շատ կարևոր է, քանի որ Արարատի գագաթ կատարած նրա վերելքը Պարրոտի հետ ոչ միայն հիմք դրեց լեռնագնացությանը Հայաստանում, այլև առաջինն էր պատմության մեջ։ Այն հետաքրքրել է նաև Սանկտ Պետերբուրգի համալսարանին, որտեղ ուզում են նշել այս իրադարձությունը։ Չէ՞ որ Հայաստանն այդ ժամանակ ռուսական կայսրության մաս է կազմել։

Թանգարանը համագործակցելու է նաև Երևանի կոնսերվատորիայի հետ, որն ուսումնասիրել է Աբովյանի երգերը, որոնք նա գրել է իր սաների համար։ Բացի այդ, դորպատյան տարիներին նա փորձել է վերծանել խազերը, սակայն դժվարացել է նոտագրման հարցում։ Աբովյանի բազմակողմանի հանճարը շարունակում է բացահայտվել նորանոր կողմերից։

Back to top button