Վերնատուն

Աշխատանքային ռիթմերը՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտի «Հազար ու մի երգ» նոր ժողովածուում․ «Վերնատուն»

Կոմիտաս թանգարան ինստիտուտի գիտական բաժնի աշխատակից, երաժշտագետ Լիլիթ Հարությունյանը խոսում է Կոմիտաս թանգարան-ինստիտուտի «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի հերթական հատորի և կրթական ու հրատարակչական գործունեության մասին։

«Հազար ու մի երգ» ժողովածուն նախաձեռնվել է Թանգարան ինստիտուտի հիմնադրման օրից՝ կրթական ծրագրերին զուգահեռ, անունը, ինչպես Լիլիթ Հարությունյանն է նշում, հարգանքի տուրք է Կոմիտաս վարդապետի «Հազար ու մի խաղ» ժողովածույի, հազարավոր ժողովրդական երգերից ընտրված երկու հիսնյակի։

Հիսուն երգերից կազմված «Հազար ու մի երգ» ժողովածուն Կոմիտասի, իր աշակերտների, ժամանակակից ազգագրագետների գրառումներից կազմված երգացանկ է, որտեղ ընդգրկված է նոտաներից ու տեքստերից բացի տառադարձության համակարգ ու երգերի անգլերեն թարգմանություն։

«Քնարական երգերին» հաջորդեց «Պարերգերը», «Հարսանեկան երգերն» և ահա՝ հինգ, վեցերորդ հատորները «Աշխատանքային երգերն» են։ Գիրքը բաղկացած է երկու մասից «Դաշտային աշխատանքային երգեր» կամ տղամարդկանց աշխատանքային երգեր և «Արտնին աշխատանքային երգեր» կամ կանանց աշխատանքային երգեր։

Լիլիթ Հարությունյանն ասում է իր բացահայտումը այս երգերից դրանց խորությունն է․ ինչպե՞ս և ինչո՞ւ են երգել, ինչպե՞ս է աշխատանքն անդրադարձել երգերի կառուցվածքի վրա։

Ասում է կանանց աշխատանքային երգերը շատ ավելի ռիթմիկ ու լսելի են սանդի, խնոցու, ճախարակի աշխատանքային ռիթմերը, երգերում առկա են կանանց կատակներն ու բողոքները, մտքերը որոնք ուղիղ չեն արտահայտել։

«Խիո խիո խանե խանեն» սանդը ծեծելու ձայնարկությունն է, որն, ինչպես ինքն է ասում անթարգմանելի է, ձայնարկություններն առհասարակ ցույց են տալիս ժանրը, տարածաշրջանը և բարբառային առանձնահատկությունը։ «Հազար ու մի երգ» մատենաշարը կունենա իր շարունակությունը։

Կարդացեք նաև

Back to top button