Քո ձայնը

Հայաստանի Կենսաթոշակային ֆոնդերի դերը. «Քո ձայնը»

Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի դերը տնտեսության մեջ գնալով մեծանում է: Ժամանակին աղմուկով ընդունված ու հաստատված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն այսօր նույնքան ուշադրության չի արժանանում, որքան ընդունվելու ժամանակ էր։ Այսօր համակարգի մասնակիցների մի մասը չգիտի, թե ո՞ր ֆոնդում է կուտակվում իր ապագա կենսաթոշակը, ո՞րքան գումար է կուտակվել, ի՞նչ եկամտաբերություն ունի։ Մինչդեռ յուրաքանչյուր տարի կենսաթոշակային ֆոնդերում կուտակվող գումարները գնալով ավելանում են՝ մեծացնելով ֆոնդերի դերը Հայաստանի տնտեսության մեջ։

«Քո ձայնը» հաղորդման հյուրը «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի ռիսկերի կառավարիչ Իգնատ Ֆրանգյանն է:

Back to top button