Ինչպես հայտնի է՝ Խորհրդային Միությունն իր ստեղծման օրվանից ուներ հստակ հակակրոնական դրսևորում. արգելվում էին բազմազգ պետության կրոնական բոլոր կազմակերպությունները, քանդվում էին եկեղեցիներն ու մզկիթները։ 1980-ական թվականների վերջին եւ ԽՍՀՄ փլուզումից հետո տեղի էին ունենում հակառակ գործընթացները՝ ոչ միայն վերածնվում և ուժեղանում էր Հայ առաքելական եկեղեցին, այլև Հայաստանում սկսում էին գործել կրոնական այլ կառույցներ։
Հայկուհի Մուրադյանն իր հոդվածում, որը տպագրվել է «Կայսերականի և հետկայսերականի միջև. հայաստանյան կրոնական լանդշաֆտի զարգացումները 20-րդ դարում» ժողովածուում, անդրադառնում է Հայաստանի կրոնական և աշխարհիկ կառույցների փոխակերպումներին։
«Հասարակ գիտություն» հաղորդաշարի հյուրը Հայկուհի Մուրադյանն է։