Հասարակություն

Հանրային ռադիոյի «Ապրելու բանաձեւն» սկսում է ճանաչողական այցերը հանրապետությունով մեկ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

2002 թ Հանրային ռադիոյի «Ապրելու բանաձևը» հաղորդումը դարձավ ռադիոունկնդիրների կողմից սիրված եւ գնահատված հաղորդաշար: Այն շաբաթը չորս անգամ եթերում է: Հաղորդաշարքը վաղուց արդեն վերածվել է նույնանուն գրքի: Այն բազմահատոր մատենաշար է, հերոսավեպ, պատմության յուրօրինակ դասագիրք, որտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրված են Ղարաբաղյան հերոսամարտի իրադարձությունները, մարտական գործողությունները եւ, առաջին հերթին, մարդիկ, որոնք կերտում էին այդ պատմությունը:

Այս տարի հաղորդաշարը ընդլայնում է իր գործունեությունը: Ըստ այդմ՝ հաղորդման հեղինակ, զոհված ազատամարտիկ Աշոտ Չախոյանի մայրը՝ ԳոհարՄարտիկյանը պետք է իրականացնի ճանաչողական այցեր ՀՀ զորամասեր, կրթօջախներ և ուսումնական հաստատություններ։ Այս ծրագիրը կյանքի է կոչել «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Այն դրամաշնորհի է արժանացել «Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի մերօրյա հերոսները» անվանակարգում։

Այսօր «Ապրելու բանաձև» ծրագրի շրջանակներում Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջում հանդիպում էր կազմակերպվել հաղորդման հեղինակ ԳոհարՄարտիկյանի հետ: Նա «Ռադիլուրի» հետ զրուցում նշում է, որ տևական ժամանակ ռադիոհաղորդման ու գրքի միջոցով ներկայացնում է Արցախյան գոյամատի մասնակիցների կյանքն ու կենսագրությունը ու ամեն անգամ տարբեր հանդիպումերի ժամանակ միշտ նույն հարցն են առաջ քաշում. ինչո՞ւ արցախյան ազատամարտի մասին քիչ է խոսվում։

Արդեն դահլիճում ուսանողների հետ հանդիպման ժամանակ տիկին Մարտիկյանը մինչ արցախյան ազատամարտի պատմությանն անդրադառնալը հնչեցրոց իր ավանադական հարցը,որ միշտ տալիս է ուսանողների հետ հանդիպման ժամանակ. «Եթե, Աստված մի արասցե, կռիվ լինի, ո՞վ ձեզանից կգնա կռվելու»։

 

Back to top button