Ժամանակի վկան

Սարգիս Կուկունյանի արշավանքը․ Կարինե Եղիազարյան․ «Ժամանակի վկան»

Մեկօրյա արշավանք, որը հսկայական ազդեցություն ունեցավ հայ ազգային-ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա։ Սարգիս Կուկունյանի արշավանքի, նրա կյանքի ու պայքարի հայտնի և անհայտ էջերի մասին պատմում է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Կարինե Եղիազարյանը։

Կարինե Եղիազարյանի պատմագիտական աշխատությունը, որը ներկայացնում է  անվանի հայդուկապետ Սարգիս Կուկունյանի կյանքն ու գործունեությունը, նրա խմբի կատարած հանրահայտ արշավանքի մանրամասն պատմությունը, վերնագրված է՝ «Սարգիս Կուկունյանի արշավանքը»։ Այն տպագրվել է 2016 թվականին։

Պատմաբանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հայ ազգային-ազատագրական պայքարի (19-րդ դարի երկրորդ կես, 20-րդ դարի սկիզբ), հայկական հարցի, հայ քաղաքական կուսակցությունների պատմությունը։  Բացի նշված մենագրությունից, նա հեղինակ է նաև մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների։ Հաղորդման շարունակությունը՝ տե՛ս այս հարթակում։

Back to top button