Հատվող եթեր

«Բերդ» պարային անսամբլը տոնում է հիմնադրման 60-ամյակը. «Հատվող եթեր»

1963 թվականին երիտասարդ պարուսույց Բորիս Գևորգյանն իր մանկապատանեկան պարի համույթն անվանակոչում է «Բերդ»՝ վստահ լինելով, որ տարիներ հետո «Բերդ»-ի համբավն ու փառքն ամբողջ աշխարհով է տարածվելու: 

Անվանի արվեստագետ, հայ պարարվեստի մեծ վարպետ և մանկավարժ Բորիս Գևորգյանի խոսքերը դարձան իրականություն: Կրելով հայկական ժողովրդական պարի բազմադարյա ժառանգությունն ու ավանդույթները,  չվնասելով անցյալի ստեղծած արժեքներն ու քայլելով ժամանակի հետ համընթաց, ներկայանալով պարերի ինքնատիպ, խորիմաստ և գեղարվեստական մեկնաբանությամբ,   բարձր կատարողական վարպետությամբ ու իր յուրօրինակ ձեռագրով՝ ազգային վառ ու ինքնատիպ դիմագիծ կրող անսամբլը պարարվեստում կերտեց մնայուն արժեքներ՝ աշխարհին ներկայացնելով բարձր արվեստ, հուզելով, դրական լիցքեր ու ոգեղեն էներգիա փոխանցելով հանդիսատեսին:

1990 թվականից  «Բերդ» պարային անսամբլի ղեկավարն է Բորիս Գևորգյանի որդին՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը՝ հայրիկի մշակութային արժեքների, ավանդույթների ու որդեգրած սկզբունքների ժառանգորդը:

Այսօր արդեն «Բերդ» պարային անսամբլը վաթսուն տարեկան է. երկար տարիների քրտնաջան աշխատանքի ու մեծ նվիրումի արդյունքում կերտված վաթսունամյա փառավոր կենսագրություն՝ նշանավորված բազմաթիվ ձեռքբերումներով, որոնք կերտեցին հայ ազգային պարարվեստի հարուստ տարեգրությունը՝ աշխարհով մեկ տարածելով հայ պարարվեստի փառքն ու ապացուցելով, որ հայ մշակույթի, հայի ինքնության առաջին խորհրդանիշը ժողովրդական պարն է:

Back to top button