Տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը Երևանում , թե՞ ոչ
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
Տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը Երևանում, թե՞ ոչ: Այս հարցը դարձել է քննարկման և խորհրդային պատմության էջերը ևս մեկ անգամ թերթելու առիթ: Ինչ է արել հայերի համար, որ տեղադրենք արձանը, սատլինյան բռնությունների ակտիվ մասնակիցն է. այս փաստարկներն են բերում արձանի տեղադրմանը դեմ հանդես եկողները, իսկ «կողմ» արտահայտվողներն էլ պնդում են, դիվանագիտորեն արել է հնարավոր ամեն ինչ հայ ժողովրդին օգնելու համար, շատ մեծանուն հայերի կյանքեր է փրկել` Սարյանից մինչև Արամ Խաչատրյան ու Ավետիք Իսահակյան:
Եղիշե Չարենցը զոհ գնաց ստալինյան բռնություններին, զոհ գնացին նաև հայ գրականության կերտողներն ու քաղաքական գործիչներ` գաղափարկան անհամաձայնության պատճառով: Ովքե՞ր էին գնդակահարման եւ աքսորի դատապարտվածների ցուցակներն ստորագրողները, այսօր արդեն անունները գաղտնազերզված են: Այս մասին վերջին մեկ շաբաթում խոսվեց, երբ Երևանի ավագանու նիստում քննարկվեց Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը, ու արխիվներից հանվեցին փաստաթղթեր՝ ներկայացնելով Կրեմլում մեծ դերակատարում ունեցող Անաստաս Միկոյանի ստորագրությամբ հակահայկական որոշումները:
Քաղաքական գործիչներին, պատմաբաններին զուգահեռ, մշակութային ու գրականության ներկայացուցիչները նույնպես այսօր տեսակետներն են հայտնում՝ կրկին հակադրվելով միմյանց կարծիքները։ Գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանը դեմ է, որովհետև Հայաստանում կա արդեն արձան ու կիսանդրի, իսկ քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը` կողմ է, քանի որ Միկոյանի ձեռքով ու նրա անվան հզորության օգնությամբ Հայաստանում շատ տնտեսական հարցեր են լուծվել:
Ինչևէ, բանախոսները չնսեմացնելով մեծ դիավանագետին, միակարծիք էին, որ Անաստաս Միկոյանի դիվանագիտական հնարամտության շնորհիվ հնարավոր եղավ կանխել 3-րդ համաշխարհային պատերազմը։ Ըստ Ֆերդինանդ Առաքելյանի՝ նա շատ ճարպիկ, բանիմաց, հմուտ, կրեմլայն պալատական խառանաշփոթում թրծված քաղաքական գործիչ էր, և նրա տեսակետների հետ, անգամ ստալինյան ժամանակշրջանից հետո հաշվի էր նստում ռուս քաղաքական վերնախավը, և մինչև կյանքի վերջ` 1978 թվականը, մնաց իր դիրքում։ Այդ առումով Միկոյանը բացառիկ երևույթ էր իր քաղաքական երկարակեցությամբ։ «Անաստաս Միկոյանը նաև հայ հանճարների կյանքեր է փրկել»,- պնդում է Ֆերդինանդ Առաքեյանը:
Ինչև՝ մշակութային գործիչներն իրենց տեսակետները չփոխեցին, Դավիթ Գասպարյանը պնդեց որ արդեն իսկ կա խորհրդային գործչի արձանը, իսկ ընդդիմախոս ֆերդինանդ Առաքեռլանն առաջարկեց, հարցը խորը քննարկման ներկայացնել: