Մասնագիտություն

Նեոնատոլոգ․ նորածինների կյանքի առաջին բժիշկը․ «Մասնագիտություն»

Նեոնատոլոգ. նորածինների կյանքի առաջին բժիշկը, որի կարիքն ունեն բացառապես բոլոր նորածինները: Նեոնատոլոգիա. գիտություն, որն ուսումնասիրում է նորածինների աճը, զարգացումը, ֆիզիոլոգիան ու հիվանդությունները, բարդ և անչափ պատասխանատու մասնագիտություն, որի գործառույթները հիմնականում կապված են անհաս փոքրիկների հետ:

Իհարկե, ժամանակին լույս աշխարհ եկած նորածինները նույնպես երբեմն ունենում են խնդիրներ, ու նաև լինում են իրավիճակներ, երբ նեոնատոլոգը խնամում է երեխային անգամ դեռևս նրա ծնվելուց առաջ։

Յուրաքանչյուր երեխայի ծնվելուց հետո նեոնատոլոգի առաջին գործողությունը երեխայի առողջական վիճակի  գնահատումն է: Մաշկի գույն, սրտի ռիթմ, արձագանք արտաքին ազդեցություններին, մկանային լարվածություն, շնչառություն, կշիռ, հասակ, զարկերակային արյան հոսք, նորածնի գլխի, ողնաշարի, ծնկների, կոնքերի, ոտքերի, քիմքի, լեզվի, մյուս  օրգանների ստուգում՝ հնարավորինս արագ տեղեկանալու նորածնի առողջական վիճակի մասին և հայտնաբերելու ցանկացած շեղում:

Արհեստավարժ և գիտելիքների մեծ պաշարով հարուստ նեոնատոլոգները, օգտագործելով իրենց մասնագիտական հմտություններն ու ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան անհրաժեշտ սարքավորումներ, նորածիններին ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն՝ ապահովելով առողջ սերունդ:

Զրույց նեոնատոլոգ, մանկական անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կուրսի ղեկավար, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի հետ:

Back to top button