Դպրություն

Գերմանական ASIN միջազգային գործակալությունը հավատարմագրել է ԵՊՀ 4 կրթական ծրագիր․ «Դպրություն»

Գերմանական ASIIN միջազգային գործակալությունը հավատարմագրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» բակալավրի, «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» մագիստրոսի և Ֆարմացիայի ինստիտուտի «Ֆարմացիա» բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը:

Այս կրթական ծրագրերն ընտրվել են՝ հաշվի առնելով այդ ուղղությունների արդիականությունը՝  աշխատաշուկայում ունեցած մեծ պահանջարկը, մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսների համապատասխանությունը հավատարմագրման միջազգային չափանիշներին:

Միջազգային հավատարմագրումը կնպաստի ԵՊՀ միջազգայնացմանը՝ խթանելով ուսանողների և դասախոսների միջազգային շարժունությունը, կբարձրացնի համալսարանի, կրթական ստորաբաժանումների և հավատարմագրված կրթական ծրագրերի վարկանիշը՝ դրանք դարձնելով առավել գրավիչ հայ և օտարազգի դիմորդների համար։

Այս ձեռքբերումը բխում է Երևանի պետական համալսարանի՝ որակյալ կրթություն տրամադրելու և բուհի միջազգայնացմանը նպաստելու ռազմավարական առաջնահերթություններից:

«Դպրություն» հաղորդաշարի հյուրեն են՝ ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Փոլադյանը

և ԵՊՀ Որակի ապահովման կենտրոնի փոխտնօրեն Մարի Սանթուրջյանը։

Back to top button