Ժամանակի վկան

Ս. Ծննդյան տոնի կարգն ու խորհուրդը․ Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան․ «Ժամանակի վկան»

Սուրբ Ծննդյան տոնի խորհրդի, հազարամյակների ընթացքում հասարակական ընկալումների կրած փոփոխությունների, ժամանակակից արժեհամակարգի ձևախեղումների մասին զրույցը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Թավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ է։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Հայտնությունը նշում է հունվարի 6-ին: Ս. Ծննդյան տոնը հայ եկեղեցու տոնացույցի անշարժ տոներից է: Այն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվող ճրագալույցի Ս. Պատարագով։

Ս. Ծննդյան տոնին նախորդած պահքից հավատացյալները դուրս են գալիս Ճրագալույցի Ս. Պատարագին՝ Ս. Հաղորդություն ստանալով:

Հունվարի 6-ին Ս. Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում: Ս. Պատարագի ավարտին կատարվում է ջրօրհնեքի կարգ։ Այսպես անփոփոխ Հայ Առաքելական եկեղեցին նշում է աշխարհում ամենահայտնի տոնը։ Իսկ Հիսուս Քրիստոսի ծննդից ավելի քան երկու հազար տարի անց արդյո՞ք փոխվել է տոնի խորհուրդը։

Իսկ հասարակական ընկալումներն ի՞նչ փոփոխություններ են կրել։

Հիսուս Քրիստոսի պատվիրաններին հետևողներն ապրում են արդար, պարկեշտ, աստվածահաճո, աստվածավախ կյանքով, քրիստոնեաբար և շարունակում են պայքարը չարի դեմ։

Սակայն մեղքը չի պակասել, աշխարհը փոթորկվում է տարատեսակ ծանր մեղքերից, ցավոք այդ անիրավություններին ու բռնություններին զոհ են դառնում արդարները։ 

Համընդհանուր քրիստոնեկան արժեքներից խոսելիս՝ անհնար է չմասնավորեցնել մեր ինքնության, ազգային նկարագրի, անցած ճանապարհի, որպես քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած ազգի մասին մտորումներով։

Հաղորդման ավարտին Սրբազան հայրը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ իր օրհնությունն ու բարեմաղթանքը հղեց մեր ժողովրդին։

Back to top button