Դպրություն

Ինչպե՞ս են դիմավորում Սբ․ Ծնունդը Արարատյան Հայրապետական թեմի տարբեր համայնքների կիրակնօրյա դպրոցներում․ «Դպրություն»

Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) առաքելությունն է հայորդիների ազգային-հոգևոր դաստիարակությունը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությանը, դավանանքին, տոնածիսական համակարգին, ավանդություններին ծանոթացումը, ազգային ինքնությամբ և նկարագրով, քրիստոնեական արժեհամակարգով և ավետարանական պատգամներին համահունչ բարոյական արժեքներով գիտակից անհատի ձևավորումը։

Արարատյան Հայրապետական թեմի Կիրակնօրյա դպրոցներում  երեխաները սովորում են շարականներ, աղոթքներ, մասնակցում են ուխտագնացությունների: Այստեղ շատ կարևոր է նշել, որ կիրակնօրյա դպրոցներում ուսուցանվում են նաև հանրակրթական դպրոցների առարկաներից և իհարկե՝ Գրաբարը պարտադիր առարկաների շարքում է։                                                            

ԱՀԹ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը իրականացրել և շարունակում է կյանքի կոչել  բազմաթիվ ծրագրեր։ Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրերին էլ կարծես միջոցառումների շքերթ լինի։

Ինչպե՞ս են դիմավորում Սբ․ Ծնունդը թեմի տարբեր համայնքների կիրակնօրյա դպրոցներում․ ներկայացնում են Արարատյան Հայրապետական Թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հասմիկ Նալբանդյանը և ԱՀԹ տարբեր համայնքների Կիրակնօրյա դպրոցների աշակերտներ Նարեկ Հովհաննիսյանը, Սիլվի Խաչատուրեանը, Էրիկա Ազատյանը,Դանիել Պողոսյանը։

Back to top button