Հատվող եթեր

Իմ տարերքը քարից քանդակն է, ես ծնվել եմ Հայաստանում՝ քարերի երկրում. Նիկոլայ Նիկողոսյան. «Հատվող եթեր»

«Տասնամյակներ շարունակ ես լսել եմ արվեստի ձայնը, որից ավելի չքնաղ բան չկա աշխարհում»: Խոսքերի հեղինակն անվանի քանդակագործ, ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական ​​ մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Նիկոլայ Նիկողոսյանն է, որն իր ողջ կյանքն անմնացորդ նվիրել է արվեստին:

Մեծ հայրենասեր, որը կյան­քի մեծ մասն ապ­րելով ու ստեղծագործելով Մոսկվայում, դարձավ հոգևոր կամուրջ հայրենիքի և սփյուռքի միջև, հայ և համաշխարհային կերպարվեստի երախտավոր, որն առավել հայտնի է որպես գիտության, մշակույթի և պատմական ճանաչված գործիչների, հաստոցային դիմաքանդակների, Երևանում ու Մոսկվայում կանգնեցված մոնումենտալ բազմաթիվ հուշարձանների հեղինակ:

Երևանում է գտնվում Նիկոլայ Նիկողոսյանի անունը կրող ցուցասրահը՝ մեր մայրաքաղաքի գործող լավագույն ցուցասրահներից ու պատկերասրահներից մեկը, ուր ներկայացված են վարպետի քանդակներն ու գեղանկարչական աշխատանքները, որոնք տրամադրել է Մոսկվայում գործող «Niko Art Gallery» պատկերասրահը, որտեղ ամփոփված է վարպետի հսկայական ժառանգության զգալի մասը: Ցուցասրահում փոփոխվող ցուցադրություններից բացի, իրականացվում են կրթական և համերգային ծրագրեր, դասախոսություններ՝ նվիրված հայ և համաշխարհային արվեստի պատմությանը: 20-րդ դարի վարպետների աշխատանքներին զուգահեռ ցուցադրվում են նաև հայ ժամանակակից արվեստագետների աշխատանքներ:

Back to top button