Բիզնես բանաձև

«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց. «Բիզնես բանաձև»

Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։ 

***

Ռուսաստանը ժամանակավոր արգելք է սահմանել իր կոշտ ցորենի արտահանման համար։ Սահմանափակումը կգործի մինչև 2024 թվականի մայիսի 31–ը։ Որոշումն ուղղված է այդ երկրում պարենային անվտանգության ապահովմանը։ Արտահանման մասով բացառություն կարվի ԵԱՏՄ երկրների համար։

Back to top button