Խոշորացույց

Homo digitel կամ թվային մարդու դարաշրջանը. «Խոշորացույց»

Երբ խոսվում է արհեստական բանականության մասին, անմիջապես հիշում եմ մարդկության պատմության երկու առանցքային իրադարձությունների մասին։ Մեկը` Արիստոտելն էր, որը փորձեց գիտելիքները ապագա սերունդներին փոխանցել գրավոր։ «Դու սխալ արեցիր հրապարակելով գիտելիքները, որոնք նախատեսված էին միայն բանավոր դասավանդման համար։ Ինչո՞վ մենք կտարբերվենք մյուս մարդկանցից, եթե այդ գիտելիքները դառնան հանրության սեփականություն»,- նրա այս քայլը իր նամակում քննադատեց աշակերտը` Ալեքսանդր Մեծը` Մակեդոնացին։

Երկրորդ իրադարձությունը Գուտենբերգի հայտնագործությունն էր` տպագրությունը, որը գիտելիքի փոխանցումը դարձրեց ավելի մասսայական ու էժան, գիրքը, որպես գիտելիքի աղբյուր դարձրեց մարդու համար ավելի հասանելի։

Եվ ահա այսօր մարդկությունն այդ գիտելիքը օգտագործելու եւ տարածելու իրավունքը փորձում է պատվիրակել արհեստական բանականությանը։

Արհեստական բանականության հետ կապված բարդ, գուցե եւ էքսիտենցիալ խնդիրը նորից առաջին պլան մղվեց OpenAI ընկերության շուրջ զարգացումների ֆոնին։ Դրա գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը պաշտոնանկ արվեց տնօրենների խորհրդի կողմից, հետո աղմուկից եւ ընկերության աշխատակիցների` նրա հետ միասին հեռանալու սպառնալիքից հետո վերականգնվեց իր պաշտոնում, իսկ խորհուրդը փոխվեց։

OpenAI-ը արհեստական բանականությամբ օժտված ChatGPT բոտը գործարկած ընկերությունն է։ Դրա շուրջ ծավալվող աղմուկից ու տեղեկատվական արտահոսքերից  պարզ դարձավ, որ հիմնական տարաձայնությունը արհեստական բանականության ապագայի շուրջ էր, արդյո՞ք դրա արագ գործարկումը չի վտանգում մարդկությանը, մտածում էին բոտի գիտական ղեկավարները` քննադատելով Ալթմանին։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Homo sapiens- ից Homo digitel/ բանական մարդուց թվային մարդ. թեմայի շուրջ ենք խոսում փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արման Ղալագուլյանի հետ։

Back to top button