Շարուկ ակներ

«Դիզակ ART»- ը պահպանում է Հադրութի մշակութային ժառանգությունը. «Շարուկ ակներ»

2020 թվականին Արցախյան աշնանային պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցավ նաև Հադրութի շրջանը՝ պատմական Դիզակն իր բնակավայրերով ու մշակութային հարուստ ժառանգությամբ։ Հադրութի բնակիչների մեծ մասը մնաց Հայաստանի Հանրապետությունում։ Մի մասն էլ վերադարձավ Արցախ՝ հանգրվան գտնելով Ստեփանակերտում և տարբեր գյուղերում՝ նոր բնակավայր տեղափոխելով իր բնիկ ավանդույթները, բարբառը, ոչ նյութական ժառանգությունը։

Հադրութի շրջանի վարչակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի պետ Երազիկ Հայրիյանը համախոհ ընկերների հետ Երևանում հիմնադրեցին «Դիզակ ART» մշակույթի և երիտասարդական կենտրոնը։ Այն իր շուրջը համախմբեց հադրութցի մանուկներին, պատանիներին ու երիտասարդներին՝ ընդգրկելով մշակութային խմբերում ու խմբակներում։ Դիզակի գույներն այստեղ նոր շունչ ստացան։ Իսկ նոր մարտահրավերներին զուգահեռ «Դիզակ ART»-ն ընդարձակեց գործունեության շրջանակները։ Կենտրոնն իր մասնաճյուղերը բացեց Աբովյան քաղաքում և Մասիսի Ռանչպար գյուղում, որտեղ ներկայումս մշակութային կրթություն և դաստիարակություն են ստանում ոչ միայն Հադրութից, այլ նաև Արցախից բռնագաղթած երեխաներն ու երիտասարդները։

Back to top button