Հատվող եթեր

Ստեղծագործող կանայք ֆիլմարտադրության ոլորտում. «Հատվող եթեր»

«ԿԻՆ» միջազգային կինոփառատոնը նշում է իր հոբելյանական 20-ամյակը: Կինոփառատոն, որին մեծ անհամբերությամբ սպասում են թե՛ կինոսերները, թե՛ կինոաշխարհի գործիչները:

Ամեն տարի Երևանում տեղի ունեցող սպասված կինոիրադարձություն, որը տարիներ շարունակ հանդիսատեսին է ներկայացնում աշխարհի ամենատարբեր երկրներում, այդ թվում և Հայաստանում, կին ռեժիսորների նկարահանած ֆիլմեր՝ լուսաբանելով կանանց խնդիրները, վերաիմաստավորելով կնոջ դերը հասարակության մեջ, հնարավորություն տալով ուշադրություն դարձնելու կնոջ ստեղծարար ուժին, ճաշակին, հայացքներին:

Ստեղծագործող կանայք ֆիլմարտադրության ոլորտում. նոր հայացքներ, նոր խնդիրներ, ստեղծագործական ուղու դժվարություններ ու հաղթահարված խոչընդոտներ:

«Կին» միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին, հիմնադիրն է ռեժիսոր Մարիամ Օհանյանը:

Զրույց «Կին» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Մարիամ Օհանյանի հետ:

Back to top button