ԿարևորՔաղաքական

Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցում է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստին

Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, X-ի գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ` մասնակցելու ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Սա մեծ պատիվ և լավ հնարավորություն է՝ ներկայացնելու այսօրվա Հայաստանը, նաև թե ինչ մարտահրավերներ, հնարավորություններ և ձգտումներ ունենք»,- ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը ոչ պաշտոնական նախաճաշին մասնակցելուց առաջ լրագրողներին տված ճեպազրույցում։

Back to top button