ԿարևորՀասարակություն

Նորոգման աշխատանքներ՝ Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում

Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 104+866-կմ 108+800 հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ մոտ 4 կմ ճանապարհահատվածն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Սալլի, Քարագլուխ, Աղնջաձոր բնակավայրերի մոտով։

Կապալառու կազմակերպությունը՝ «Քարավան» ՍՊԸ-ն, ֆրեզման միջոցով հեռացրել է ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը, և տեղադրել է նոր շերտ, լրացվել-հարթեցվել են կողնակները, ճանապարհը գծանշվել է, տեղադրվել են ուղղորդիչ սյուներ։

Շինարարության հսկողությունը կատարել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ինժեներները։

Միջին նորոգման աշխատանքները ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից։

Back to top button