ԿարևորՔաղաքական

Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը  X-ի իր էջում ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը։

«Ուրախ ենք ողջունել ձերբակալվածների ազատ արձակումը և քաղաքական երկխոսության աննախադեպ բացումը։ Կողմերի միջև երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է ԵՄ-ի գլխավորած Բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակը. այսօրվա առաջընթացը առանցքային քայլ է։ Այժմ առաջնորդներին կոչ եմ անում հնարավորինս շուտ ավարտել խաղաղության համաձայնագիրը»,-գրել է Միշելը։

Back to top button