Հատվող եթեր

Արվեստ՝ ազնիվ, արդար ու գեղեցիկ մղումներով լի. «Հատվող եթեր»

Արվեստ՝ տեսողական, վերացական ու գաղափարային, արվեստ, որն արտահայտում է արվեստագետի ողջ հուզական ներաշխարհը, ապրումները, զգացումները, էներգիան, վերաբերմունքը կյանքի, մարդկանց, դժվարությունների, անարդարությունների վերաբերյալ:

Ահա արվեստագետ, Գեղարվեստի պետական ակադեմիայի` Գյումրու մասնաճյուղի դասախոս Գոհար Սմոյանի ստեղծագործական աշխարհը, որն ազնիվ է, արդար ու գեղեցիկ մղումներով լի:

Գյումրեցի արվեստագետի ներաշխարհը, ստեղծագործական ու մանկավարժական գործունեությունն իր էության նման անչափ բազմաշերտ է: Ժամանակակից արվեստի դաշտում աշխատում է տարբեր արտահայտչամիջոցներով՝ տեսողական արվեստ, երաժշտություն, վիդեո, մեդիա։

Գոհար Սմոյանն առաջին մասնագիտությամբ կենսաքիմիկոս է, հետագայում ավարտել է նաև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի՝ Գյումրու մասնաճյուղի գծանկարչության բաժինը, խմբակային և անհատական մի շարք ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում  և արտերկրում: Զրույց նկարչուհի Գոհար Սմոյանի հետ։

Back to top button