Արտոնյալ երկարաժամկետ հիփոթեքային ծրագիր զինծառայողների համար․ պետությունը սուբսիդավորում է
Կառավարությունը պետական բյուջեում վերաբաշխում է կատարել ու պաշտպանության նախարարությանը գումար հատկացրել։ Սա արտոնյալ ու երկարաժամկետ հիփոթեքային ծարգրի իրականացման համար է։ 2022-2023 թվականներին հնարավորություն է տրվել հիփոթեքային վարկով բնակարաններ ձեռք բերելու ծրագրից օգտվել հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին։ Կառավարության որոշմամբ սահմանված է տարեկան 500 զինծառայողի նման հնարավարություն տալ։
760 մլն դրամ լրացուցիչ ֆինանսական միջոց՝ զինծառայողների հիփոթեքային վարկավորմանն օժանդակելու ծրագրին: Պաշտպանության նախարարը հստակեցնում է՝ կանխավճարի համար հստակ թիվ են սահմանել․
«Այս նախագծով հատկացնում ենք 2.5 մլն դրամ, նախկին վարկի 10 տոկոսի փոխարեն, որի միջինացված արժեքը կազմում էր 2 մլն 238 հազար դրամ, իսկ վարկի տոկոսադրույքը 5 տոկոս՝ նախկին 3 տոկոսի փոխարեն»։
Կառավարությունում հիշեցնում են՝ 2022-2023 թվականներին հնարավորություն է տրվել հիփոթեքային վարկով բնակարաններ ձեռք բերելու ծրագրից օգտվել հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին։ Կառավարության որոշմամբ, տարեկան 500 զինծառայողի նման հնարավարություն կտրվի։ Բայց այս տարի, Սուրեն Պապիկյանի խոսքով՝ հայտ ներկայացրած 1111 զինծառայողների այդ հնարավորությունը տրվել է։ Հիփոթեքային վարկավորման 2023թ. ծրագրին մասնակցած 1111 զինծառայողից նոյեմբերի 9-ի դրությամբ տեղեկանք է հատկացվել 933 զինծառայողի, կանխավճար է հատկացվել 389 շահառուի, իսկ 993-ին՝ սուբսիդավորում (3%, 5%): Հիփոթեքային վարկի մայր գումարի չմարված 10-ից 100 տոկոս մարման ենթակա գումար հատկացվել է 59 շահառուի:
Վարչապետն ընդգծում է․ «Զինծառայողները դիմում էին ՊՆ–ին ու վիճակահանության միջոցով բյուջեով հատկացած միջոցների շրջանակներում մարդիկ բնակարն էին ձեռք բերում, աջակցությունը սկսում էր աշխատել։ Արդեն երկրորդ տարին վիճակահանության հատվածը չենք անում։ Բյուջեով նախատեսվածից ավելի շատ մարդիկ են դիմում, նայելով բյուջետային հնարավորությունները՝ ըստ էության բավարարում ենք բոլորի հայտը»։
2020–ին ծրագրով բնակարան է գնել 223 զինծառայող, 2021–ին՝ 249, 2022–ին՝ 558։ Կառավարությունում կանխատեսում են՝ ատեստավորման գործընթացի բարեհաջող ելքի դեպքում ծրագրի շահառուների թիվը կավելանա։ Ծրագրից չեն կարող օգտվել շարքային պայմանագրային զինծառայողները։ 2023թ. ընթացքում արդեն 500 բնակարանի (բնակելի տան) ձեռք բերման դեպքում անհրաժեշտ բյուջետային միջոցների պահանջարկը հաշվարկված է։