ԿարևորՔաղաքական

Բլինքենն անհամբեր սպասում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հյուրընկալելուն․ Օ’Բրայեն

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անհամբեր սպասում է Վաշինգտոնում արտգործնախարարներ Բայրամովին և Միրզոյանին հյուրընկալելուն, Բաքու կատարած այցից հետո ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

«Բաքվում ունեցել եմ դրական և կառուցողական հանդիպումներ։ Ինչպես նախագահ Ալիևին ասացի, ԱՄՆ-ը ողջունում է Կենտրոնական բանկի կառավարչի և էներգետիկայի նախարարի այցերը, և պետքարտուղար Բլինքենն ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել արտգործնախարարներ Բայրամովին և Միրզոյանին խաղաղ բանակցությունների համար», — ասել է պետքարտուղարի օգնականը։

Back to top button