ԿարևորՀասարակություն

Մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետ․ Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, ֆեյսբուքի իր գրառմամբ անդրադարձել է 35 տարի առաջ գրանցված ահեղ երկրաշարժին։

«1988 թվականի դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում մոտ +8…+10 աստիճանի: Այս հանգամանքով է պայմանավորված այն մտավախությունը, որ երբ ձմռանը օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մարդիկ մտածում են, որ երկրաշարժ է լինելու»։

Ըստ Սուրենյանի, սակայն գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետ, դա պարզապես համընկել է:

«1988թ.-ից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել»,- գրել է նա:

Back to top button