ԿարևորՀասարակություն

Ավտոկայանատեղիների 2023թ. տարեկան վճարները կգործեն մինչև դեկտեմբերի 31-ը

Երևան համայնքում ավտոկայանատեղիների 2023թ. վճարները սահմանվել են Երևանի ավագանու 27.12.2022թ. թիվ 687-Ն որոշմամբ և գործելու են  մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ժամը 24:00-ն, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

Հետևաբար 2023թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարված տարեկան 12000 դրամ վճարը տարածվելու է միայն 2023թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում կայանման վրա:

Միաժամանակ տեղեկացնում են, որ 2024 թվականի ավտոկայանատեղիների դրույքաչափերը կսահմանվեն  Երևանի ավագանու՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ին կայանալիք հերթական նիստի ընթացքում:

Back to top button