ԿարևորՔաղաքական

ԱԽ քարտուղարն ԱՄՆ պետքարտուղարի օգնականին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալ Յուրի Կիմի հետ:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցերի:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Ա.Գրիգորյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն ու տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականը:

Back to top button