ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ չի ընդունում անդամ երկրների սահմաններին արձանագրվող սադրանքները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհուրդը չի ընդունում սադրիչ գործողությունները ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի և ռազմաքաղաքական լարվածության աճի: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է խորհրդի ընդունած հայտարարության մեջ։

Նոյեմբերի 23-ին Մինսկում կայացել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, սակայն վերջնական հռչակագիրը հրապարակվել է միայն հիմա։ Հանդիպմանը չեն մասնակցել Հայաստանի ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք չենք ընդունում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի և ռազմաքաղաքական լարվածության աճի: Մենք խորը մտահոգություն ենք հայտնում զինված հակամարտության գոտիներ օտարերկրյա ահաբեկիչների, զինյալների տեղաշարժի առնչությամբ »,-ասվում է խորհրդի եզրափակիչ հայտարարությունը։

Փաստաթղթում նաև նշվում է, որ «միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի»։

«Այդ կապակցությամբ մենք կոչ ենք անում ակտիվ ջանքեր գործադրել միջուկային տերությունների միջև ռազմական առճակատումը կանխելու համար»,-ասել են հռչակագրի հեղինակները։

Փաստաթուղթը նաև աջակցություն է հայտնում «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու» ջանքերին։

Back to top button