ԿարևորՔաղաքական

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայանը կայցելի Բաքու

Միացյալ Նահանգների պետքարտուղարության հաղորդմամբ՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայանը դեկտեմբերի 6-ին կայցելի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հանդիպումներ կունենա երկրի պաշտոնական շրջանակների հետ՝ «երկկողմանի հարաբերությւոնների ամրապնդման» և «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության աջակցման» հետ կապված հարցեր քննարկելու համար:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը վերջերս արձագանքել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղի ունեցած լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օբրայանի հայտարարություններին՝ դրանք որակելով կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի ու հրաժարվել նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում անցկացնելուց:

Back to top button