ԿարևորՏնտեսական

Որտե՞ղ պահել պետական ու առկա պահուստները՝ Ֆիննախո՞ւմ, թե՞ Պետգույքում

Պետական պահուստում 1.5 մլրդ դրամի թանկարժեք մետաղներ ու քարեր կան: Տարիներ շարունակ դրանք պահվել են ֆինանսների նախարարությունում։ Այժմ գերատեսչությունն առաջարկում է դրանց մի մասը փոխանցել պետական գույքի կոմիտեին, մյուսը՝ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությանը։ Ֆիննախում հստակեցրել են՝ նախագիծը Կենտրոնական բանկի պահուստներին չի վերաբերում։

Ո՞ր մարմնին վստահել պետական ու ազգային պահուստների պահպանումը․ մինչ այժմ հարցի պատասխանը հստակ էր՝ ֆինանսների նախարարությանը։ Բայց գերատեսչությունը որոշել է տարիների ավանդույթը խախտել ու թանկարժեք մետաղների, քարերի, իրերի հաշվառման, պահպանման գնման գործառույթները փոխանցել պետգույքի կառավարման կոմիտեին, թանկարժեք մետաղներն էլ ԿԳՄՍ նախարարությանը փոխանցել։

ԱԺ «Հայաստան» խմբացության անդամ Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ նախաձեռնությունը որոշակի խնդիրներ կստեղծի․ «Իրականում, որքանով ինձ է հայտնի, թանկարժեք մետաղները, հատկապես պետական պահուստներում, կառավարվում է ֆինանսական բլոկի կողմից։ Դրանք բարձր լիկվիդային ակտիվներ են, արտարժույթով պահուստների հետ համադրաբար են կառավարվում։ Հակառակ դեպքում, եթե վերցնենք՝ պետական գույք է, թող պետությունը կառավարի տրամաբանությամբ, ապա արտարժույթը նույնպես գույք է, որի կառավարումը մասնագիտացված է ընթանում։ Պետական լիազոր մարմնին փոխոանցելով, մենք ակնհայտ այդ մասով ռիկսեր ենք ունենալու»։

Թադևոս Ավետիսյանը պատահական չի համարում, որ պետական պահուստները ֆինանխում են պահել։ Ռիսկերը կավելանան՝ վստահ է ընդդիմադիր պատգամավորը․

«Պետական գույքի կառավարման լիազոր մարմինը այդպիսի ներուժ չունի»։

Միջազգային փորձը միանշանակ պատասխան չունի՝ ասում է Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը, առաջարկելով տարանաջատել ֆինանսական ակտիվը նյութական ակտիվից։ Դրա որձը կա․հետխորհրդային երկրներում ֆինանխն է կառավարում։

Հայաստանը, սակայն, այլ մոդել է ընտրել․ «Ֆինանսական ակտիվի կառավարողները պետք է նույն տեղում արդյունավետ կառավարեն ֆինանսական ակտիվները, նյութական  ակտիվները։ Այլապես ունենում ենք գործառույթների կրկնություն, ու այդպես անարդյունավետ են կառավարվում այն ակտիվները, որոնք պետության գործունեության ներքո են գտնվում»։

Փոխնախարարը հստակեցնում է՝ երկար տարիներ Հայաստանը շատ մեծ գանձեր չի կուտակել, էական մուտքեր չեն եղել։ Ավելին, պետական պահուստում 1․5 մլրդ դրամի մետաղ ու թանկարժեք քար կա, գանձարանում պահում են պատմամշակությային արժեքներ կուտակելու տրամաբանությամբ։ Եղածն էլ կտեղավորվի մի թանգարանի մի հատվածում՝ ասում է Հակոբյանն ու հստակեցնում՝ նախագիծը Կենտրոնական բանկի պահուստներին չի վերաբերում։

Back to top button