ԿարևորՀասարակություն

ՄԻ պաշտպանն իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց մասին հաջողության պատմությունների իրազեկման արշավ

Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց մասին հաջողության պատմությունների իրազեկման արշավ։

Արշավի առաջին հերոսը Հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ Կամո Դավթյանն է։

Դժբախտ դեպքից հետո, կորցնելով ձեռքերը, նա սկսել է զբաղվել այն սպորտաձևով, որն անմիջապես ձեռքերի հետ է կապված։ Հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ մեր հերոսը հիմնադրել է Հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան, որը 10-ը տարվա ընթացքում իրականցրել է տեղական և միջազգային տասնյակ մրցաշարեր։

Դուք ևս կարող եք միանալ Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած իրազեկման արշավին՝ ուղարկելով հաշմանդամություն ունեցող անձանց հաջողության պատմություններ մեր էլեկտրոնային հասցեին։

Back to top button