ԿարևորՀասարակություն

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի կունենա համերգ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին

Դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի կունենա համերգ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին։ Համերգին կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորած համեգին ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։ Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանո Սոֆյա Սայադյանը և բարիտոն Ակսել Դավեյանը։

Back to top button