ԿարևորՀասարակություն

«Մենք ու Մունք»․ բարեգործական համերգի հասույթը կտրամադրվի պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը

Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։

Համերգը կազմակերպվում է Արարատ բանկի գլխավոր հովանավորությամբ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ավագ Մարգարյանի մասնակցությամբ։
Համերգի հատուկ հյուրերն են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մալխասյանն ու Ինգա Արշակյանը։

Համերգային ծրագիր
1. «Ֆանտազիա Ա. Այվազյանի երգերի մեղեդիներով» (մշ՝ Մ.Մավիսակալյան)
2. «Մեղեդի» (Ա. Բաբաջանյան/ մշ.՝ Ա. Հյուսնունց)
3. «Ծաղկաձոր» (Ստ. Շաքարյան)
4. «Քարավան» (Ալ. Հարությունյան/մշ.՝ Մ. Ուլիխանյան)
5. «Նոկտյուրն»- Լևոն Մալխասյան (Ա.Բաբաջանյան/մշ.՝ Լ. Մալխասյան)
6. «Անուրջներ» — Լևոն Մալխասյան (Ա.Բաբաջանյան/մշ.՝ Լ. Մալխասյան)
7. «Promenade» — (Ռ. Ամիրխանյան/մշ.՝ Ա. Մարտիրոսյան)
8. «Արևոտ անձրև» — Ինգա Արշակյան (Ռ. Ամիրխանյան)
9. «Քառսուն կարաս» — Ինգա Արշակյան (Ինգա-Անուշ Արշակյաններ)
10. «Շողեր ջան» — Ինգա Արշակյան (ժող./ մշ.՝ Ա. Հյուսնունց)
11. «Կեսկատակ» — (Ա. Հյուսնունց)
12․«Վաղարշապատի պար» — (ժող./մշ.՝ Ա. Հյուսնունց)

Մինչ համերգը` ժամը 18:00 նախասրահում կանցկացվի նաև շախմատի սեանս գրոսմայստերների հետ, որի գործընկերներ են Մուսա գինիները, Չեսիֆայը և Կաիսան։

Շախմատի սեանսի համար նախապես գրանցումը պարտադիր է, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են: Սեանսի գրանցման, մասնակցության մանրամասների և կոլեկտիվ հայտերի դեպքում պետք է դիմել հիմնադրամին անձնական նամակով կամ 033 014090 հեռախոսահամարով:

Back to top button