ԿարևորՀասարակություն

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմային

2023 թվականի դեկտեմբերի 1-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմային:

500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մարզիկ ծանրաձողը բարձրացնելու պահին: Նամականիշի վրա նաև պատկերված են «ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ՝ Գոռ Սահակյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանը:

Գեղաթերթիկի վրա պատկերված են 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ ոսկե մեդալ նվաճած հայ ծանրորդները՝ Գոռ Սահակյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանը:

Գեղաթերթիկի վրա նաև պատկերված է ծանրամարտի Եվրոպայի առաջնության լոգոտիպը:

Back to top button