Փարիզի հաշտության կոնֆերանսից հետո Հայաստան և Մերձավոր Արևելք ուղարկվեց ամերիկյան զինվորական առաքելություն։ Դրա ղեկավար գեներալ Ջեյմս Հարբորդը 1920-ի ամռանը հորդորում էր Հայաստանի ղեկավարներին, որ ավելի իրատեսական սկզբունքների վրա կառուցեին հարաբերությունները Թուրքիայի հետ։ Փորձում էր համոզել նրանց հաշտվել Թուրքիայի հետ, հույս չդնել որևէ պետության վրա։
Հայաստանը պարտվեց 1920-ի սեպտեմբերին սկսված Թուրք-հայկական պատերազմում՝ կրելով ծանր կորուստներ։ Եվրոպական պետությունները, տեսնելով քեմալականների հաջողությունները, որոշեցին վերանայել Սևրի պայմանագրի դրույթները։
1923-ին կնքվեց Լոզանի պայմանագիրը։ Լոզանում հայոց պետականություն ստեղծելու փոխարեն առաջ քաշվեց հայկական օջախի գաղափարը, որն անգամ չդարձավ օրակարգային հարց։
ԱՄՆ-ն ոչինչ չարեց այդ ուղղությամբ, իսկ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գծած ապագա Հայաստանի սահմաններն այդպես էլ միայն գծված մնացին թղթի վրա։ Հետագա տարիներին այդ երկիրը որակապես նոր մակարդակի բարձրացրեց իր հարաբերությունները Թուրքիայի հետ։
Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։
«Ամերիկյան դիվանագիտությունը և Հայկական հարցը»՝ մաս 3-րդ։