ԿարևորՄշակույթ

Լսողության խնդիր ունեցող երեխաներն առաջին անգամ կկարողանան զգալ երաժշտության թրթիռները

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 19:00‚ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի կունենա բարեգործական համերգ լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար։  

Համերգն առանձնահատուկ է։ Համերգի ընթացքում լսողության խնդիր ունեցող երեխաներն առաջին անգամ վիբրացիոն ժիլետների միջոցով կարողանալու են զգալ երաժշտության թրթիռները։

Համերգը նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին և կրում է «Harmony Felt» խորագիրը։

Համերգային ծրագրում հնչելու են ֆիլմերից հայտնի մեղեդիներ, Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը, երեխաներին ծանոթ մուլտֆիլմերի երաժշտություն և Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործություններից մի քանիսը։

Երաժշտության թրթիռները զգալուց հետո փոքրիկներն իրենց հույզերը, զգացմունքները և տպավորությունները կարտահայտեն նկարչության միջոցով։

Միջոցառման գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։

Back to top button