ԿարևորՄշակույթ

Հայկական ֆիլմերի հատուկ ցուցադրություն՝ Թբիլիսիի միջազգային կինոփառատոնում

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի հետ համատեղ, նոյեմբերի 27-ից անցկացնում է հայկական ֆիլմերի հատուկ ցուցադրություն (Country in focus Armenia).

Ինչպես նշված է կինոփառատոնի էջում, հայկական ֆիլմերն ընդգրկում են մեկդարյա կինոժառանգություն, խորանում են թեմաների մեջ, որոնք կապված են ժամանակակից քաղաքակրթությունը ձևավորող հիմնարար խնդիրների հետ:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ներկայացված են 11 հայկական ֆիլմեր, որից Լուկա ֆիլմը փառատոնի կողմից ընդգրկվել է «Եվրոպական ֆիլմերի» ծրագրում, իսկ 10-ը ֆիլմեր ներառված են «Country in focus Armenia» ծրագրում:

Այդ ծրագրերում ներկայացվել են հայկական կինոժառանգության դասական ֆիլմեր և ժամանակակից հայկական ֆիլմեր, որոնք Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ստացել են պետական ֆինանսական աջակցություն:

Back to top button