ԿարևորՔաղաքական

Արմեն Գրիգորյանը Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը, որը ղեկավարում էր բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատան:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, մտքեր փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի վերաբերյալ:

Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, մարդու իրավունքների պաշտպանություն: 

Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Back to top button