Հաջողության նոտա

Աշխատող մարդը սարի գագաթին էլ կաշխատի․ ձեռնարկատեր Աննա Ասատրյան. «Հաջողության նոտա»

Զանգակատուն գյուղի դպրոցն ավարտելուց հետո Աննա Ասատրյանը սովորել է Արարատի պետական քոլեջում՝ ստանալով դասվարի որակավորում: Սակայն դադարից հետո որոշել է կրթություն ստանալ մեկ այլ ոլորտում՝ ընտրելով հաշվապահությունը:

Այնուհետև սովորել է «Եվրասիա» միջազգային համալսարանի կառավարում բաժնում և SSB ակադեմիայում՝ ստանալով թվային մարքեթինգի մասնագետի որակավորում։ Այսօր նա իր ծննդավայրում մթերում է հարակից 5-6 համայքներից, տարեկան 3-4 տոննա չիր արտադրում։ Մտադիր է նաև հյուրատուն բացել գյուղ եկող զբոսաշրջիկների համար։

Back to top button