ԿարևորՄշակույթ

Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողություն՝ Թբիլիսիում

Նոյեմբերի 27-ին Թբիլիսիի Դիմիտրի Ուզնաձե 93 հասցեում տեղի է ունեցել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Այս հասցեում 1906-1922 թվականներին ապրել է աշխարհահռչակ կոմպոզիտորը։

Միջոցառմանը մասնակց ել են աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն։

Ողջույնի խոսքով հանդես են եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և սակրեբուլոյի նախագահ Գ.Տղեմալաձեն։ Իր խոսքում ՀՀ դեսպանն ընդգծել է Թբիլիսիում անցկացրած տարիների ազդեցությունը Խաչատրյան կոմպոզիտորի ձևավորման և կայացման գործում, և շնորհակալություն է հայտնել Թբիլիսիի սակրեբուլոյին՝ Վրաստանում ՀՀ դեսպանության և Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությանը աջակցելու համար։

Միջոցառմանը կարճ ելույթով հանդես է եկել Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան համար 10 երաժշտական դպրոցի սան Ալեքս Հակոբյանը։

Back to top button