Սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի համերգը՝ ապրիլի 26-ին
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին ու Հայաստանի պետական կամերային նվագախումբը ապրիլի 26-ին, 27-ին, 28-ին և 30-ին հանդես կգան համատեղ համերգով: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսին ասել են կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն ու նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը: «Անմոռանալի Բիթլզ» խորագրով համերգը տեղի կունենա նաև Ստեփանակերտում: Ինչպես նշել է Վահան Մարտիրոսյանը Բիթլզը այն ստեղծագործությունն է, որը երբեք չի հնանա: Համերգային տոմսերն արժենալու են 3000-10.000 դրամ:
Ապրիլի 26 -ին ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի աննախադեպ համերգը`«Անմոռանալի Բիթլզ» խորագրով: Որպես մենակատար հանդես կգա սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Իտալիայից: Առաջին անգամ Հայաստանում կհնչեն հանրահայտ լիվերփուլյան քառյակի սիրված ստեղծագործությունների մշակումները կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար: Կհնչի նաև «Կեսգիշերին» պոպուրին, որտեղ ընգրկվել են Մոնքի, Էլինգթոնի, Գերշվինի, Էվանսի, Բերնսթայնի, Իտուրալդեի, Ջիրոտոյի, Մոլինելիի և Պիացոլայի հանրահայտ ստեղծագործությունները, լրագրողների հետ զրույցում հայտնեց կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Մեր նպատակն է ներկայացնել այնպիսի ծրագիր, որ լինի նոր, գրավի հանդիսատեսին, ասաց գեղարվեստական ղեկավարը: «Մտածում էինք ինչ պրոեկտ անենք, որ հետաքրքիր լինի: Այսպիսով` ծագեց այդ միտքը Բիթլզի, ինչը և մենք իրականացրինք: Համերգային կատարումները գրվել են մեր պատվերով»: Ապրիլի 28-ին համերգը նույն ծրագրով կայանալու է Ստեփանակերտում, իսկ Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ին կրկին Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, նշեց կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը: «Համերգը, որը կկայանա կամերային երաժշտության տանը նվիրվելու է ջազի միջազգային օրվան: ԿԱրծում եմ երեկոնարը հետաքրքիր կանցնեն: Եվ կարծում եմ, որ ծրագիրը, որն առաջին անգհամ կհանձնենք հայ հանդիսատեսի դատին, հաջողություն կունենա»: Համերգներն, ի դեպ, ղեկավարելու է հենց Մոնդելչին, քանի որ Վահան Մարտիրոսյանն այդ օրերին Հայաստանում չի լինելու: Նշենք, որ Մոնդելչին վերջին 20 տարիների ընթացքում իրեն հաստատել է իբրև իր սերնդի լավագույն սաքսոֆոնահարներից մեկը: Իբրև դիրիժոր նա մշտապես ելույթ է ունենում Իտալիայի մի շարք նշանավոր նվագախմբերի հետ: Ֆեդերիկո Մոնդելչին հաճակակի ելույթ է ունենում նաև Գերմանիայում և Ռուսաստանում: Հավելենք, որ այսօրվա ասուլիսին պետք է ներկա լիներ նաև Մոնդելչին, սակայն թռիչքը հետաձգվելու պատճառով երաժիշտը կժամանի Երևան երեկոյան: