ԿարևորՀասարակություն

Ֆրանսիայի ներկայացուցիչը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում․ Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Ֆրանսիայի ներկայացուցիչը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում, վաստակելով 228 միավոր։ Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը 180 միավորով երրորդ տեղում է:

Այս տարի երգի մրցույթն անցկացվում էր Նիցցայում։

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ին մասնակցում էր 16 երկիր, ներկայացուցիչները ելույթ ունեցան հետևյալ հերթականությամբ՝ Իսպանիա, Մալթա, Ուկրաինա, Իռլանդիա, Միացյալ Թագավորություն, Հյուսիսային Մակեդոնիա, Էստոնիա, Հայաստան, Լեհաստան, Վրաստան, Պորտուգալիա, Ֆրանսիա, Ալբանիա, Իտալիա, Գերմանիա, Նիդերլանդներ:

Back to top button