Ժամանակի վկան

Քննադատական և ստեղծագործական մտածողության ներդաշնակ ձևավորումը ժամանակի պահանջ․ Օվսաննա Նահապետյան. «Ժամանակի վկան»

ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դասախոս Օվսաննա Նահապետյանի հետ «Քննադատական մտածողություն»  թեմատիկ շարքի վեցերորդ հաղորդման շրջանակում քննարկելու ենք քննադատական և ստեղծագործական մտածողության առնչակցության, հարաբերակցության, ընկալումների և մոտեցումների հարցերը, օրինակներով կբացատրենք դրանց իմաստը և իրական կյանքում կիրառությունը։

Հայաստանյան կրթական համակարգում քննադատական մտածողության ներդրման փորձեր կատարվել սկսեցին ավելի քան երեք տասնամյակ առաջ, երբ անհրաժեշտություն առաջացավ արմատական փոփոխություններ կատարելու կրթության ոլորտում։

Քննադատական մտածողության ձևավորմանը հատկապես նպաստում է փիլիսոփայական կրթությունը։

Լուսավորականության գաղափարները հեղափոխական նշանակություն ունեցան իմացաբանության մեջ իրատեսական ընկալումների, հասարակական մտածողության առաջընթացի, անհատի ինքնագիտակցության զարգացման համար։

Քննադատական մտածողության միակ մրցակիցն ստեղծագործական մտածողությունն է։

Ստեղծագործականությամբ օժտված անհատները բոլոր ժամանակներում հանդիպել և այսօր էլ հանդիպում են արգելքների։ Դրանք անհատի ներսում են, նաև, բնականաբար, նրանից դուրս, նրան շրջապատող արտաքին աշխարհում։ Այդ արգելքների պատճառով է նաև, որ ստեղծագործականությունն ի հայտ չի գալիս։

Իսկ ինչու՞ են մրցակցում քննադատական և ստեղծագործական մտածողությունները։

Ամփոփելով հաղորդումը՝ հանգեցինք այն եզրակացության, որ կրթական համակարգում հնարավոր կլինի հասնել ավելի մեծ ձեռքբերումների, եթե ապահովվի  քննադատական և ստեղծագործական մտածողությունների ներդաշնակ, հավասարակշռված զարգացումը կրթական գործընթացներում։

Back to top button