Սփյուռքի ձայնը

Աֆրիկա,  Եվրոպա, ԱՄՆ, Կանադա և այլն․ «ԴիասՊրոյի» աշխարհագրությունը ընդլայնվում է. «Սփյուռքի ձայնը»

Մեկնարկել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնած  «ԴիասՊրո» ծրագիրը։ Այն  կամավորական մասնագիտական ծրագիր է, որի նպատակն է առցանց կամ առկա եղանակով ներգրավել սփյուռքահայ մասնագետներին ՀՀ պետական կառավարման համակարգում։

Ծրագրին մասնակցությունն աշխարհասփյուռ հայ մասնագետներին  հնարավորություն կտա կամավորական հիմունքներով աշխատել հայաստանյան պետական գերատեսչություններում, իսկ հայաստանյան կառավարման համակարգը հնարավորություն կունենա փորձագիտական ներուժի շնորհիվ, սփյուռքի մասնագետների հմտությունները ծառայեցնել հայրենիքի զարգացմանը։

Ինչպե՞ս հայտագրվել և ինչպե՞ս մասնակցել ծրագրին։ Ի՞նչ առանձնահատկություն ունի նոր ծրագիրը, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև  նոյեմբերի 30-ը։ Ծրագրի պատասխանատու Աննա Մհերյանը նշում է, որ արդեն 100 ավելի հայտեր են ստացել տարբեր աշխարհամասերից։  «Մենք նախանշել ենք հինգ հայաստանյան գերատեսչության հետ աշխատանք, թեև այլ, պրոֆեսիոնալ մասնագետների հայտերի ընդունման պարագայում, կարող ենք ավելացնել այլ ուղղություններ ևս։ Իսկ մասնագետներից պահանջվում է բարձրագույն կրթություն, ամենաքիչը երկու տարվա աշխատանքնեյին փորձ և հայերենի իմացություն (ցանկալի է)», ասում է ծրագրի պատասխանատուն։

Back to top button