Հատվող եթեր

Ձեռագործ արվեստի ու արհեստի մեծ սիրահարը. «Հատվող եթեր»

Դեկորատիվ կիրառական արվեստի բարձրաշխարհիկ ճյուղը՝ ազնվական, բարդ, անչափ աշխատատար, բայց և միևնույն ժամանակ հմայիչ գոբելենագործությունը, գրավել է նկարչուհի, գոբելենագործ Մարինե Բալոյանին՝ դառնալով ստեղծագործական մտածողության և անսպառ թռիչքի, արարող մտքի գեղարվեստական խորհրդանիշը:

Ինքնատիպ լուծումներ, յուրօրինակ գեղարվեստական մտածողություն, գունային  ներդաշնակ համադրություն, տեխնիկական բարձր վարպետություն. ահա Մարինե  Բալոյանի  անչափ յուրահատուկ և ազգային խորը արմատներ կրող ստեղծագործական աշխարհը:

Հմուտ տիրապետելով արվեստի այս ճյուղի՝ միշտ նորաձև գոբելենագործության կանոններին, յուրահատկություններին, երիտասարդ նկարչուհի, գոբելենագործը ստեղծագործում է, կերտում արվեստի յուրահատուկ նմուշներ և փոխանցում իր գիտելիքները երեխաներին:

Մարինե Բալոյանը ծնվել է Բուլղարիայում: Գերազանց առաջադիմությամբ սովորել է Երևանի պետական հումանիտար քոլեջի՝ «Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ բաժնում», հետագայում սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետը։ 2023 թվականից ՀՀ  նկարիչների միության անդամ է:

Back to top button