ԱՄՆ նախագահը ուղերձ է հղել Մեծ եղեռնի (Meds Yeghern) 99- րդ տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915 թ. իրադարձություններին նվիրված իր ամենամյա ուղերձում այս անգամ եւս տեղի ունեցածը որակել է որպես Մեծ եղեռն (Meds Yeghern)։
«Մենք այսօր նշում ենք Մեծ եղեռնը եւ հարգանքի տուրք մատուցում նրանք հիշատակին, ովքեր 20- րդ դարի ամենասարսափելի գազանությունների զոհն են դարձել»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Օբաման շեշտել է, որ այս իրադարձությունները հիշելով ցույց ենք տալիս ընդհանուր հավատարմությունը, որպեսզի մարդկության պատմության նման մռայլ էջերն այլեւ երբեք չկրկնվեն։
«Ես բազմիցս հայտարարել եմ իմ կարծիքն այն մասին, թե ինչ է եղել 1915 թվականին։ Այն չի փոխվել։ Փաստերի լիարժեք, բաց ընդունումը մեր բոլորի շահերից է բխում։ Ժողովուրդներն ու ազգերը ամրանում են՝ դնելով ավելի արդար եւ հանդուրժող ապագայի հիմքերը, երբ ճանաչում են անցյալի հիվանդագին էջերը։ Մենք ԱՄՆ- ում շարունակում են ուսումնասիրել այդ դասերը, քանի որ ցանկանում ենք հաշտեվել մեր սեփական պատմության ամենամռայլ փաստերի հետ»,- ասել է Բարաք Օբաման։