ԿարևորՍպորտ

Լուկաս Սելարայանը՝ Եվրո-2024-ի որակավորման փուլում ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է

Լուկաս Սելարայանը 3 գնդակով դարձավ Եվրո-2024-ի որակավորման փուլում հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն։ Լուկասը բոլոր գոլերը խփել է Ուելսի հավաքականի հետ կայացած ընտրական երկու հանդիպումներում:

ՀՖՖ-ի հաղորդմամբ, Սելարայանն ընդգրկվեց ազգային հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ Ուելսի ընտրանու դարպասը գրավելով 31 տարեկան 151 օրական հասակում։

Ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է, ով հավաքականում աչքի է ընկել 36 տարեկան 311 օրական հասակում՝ 2009թ. գրավելով բելգիացիների դարպասը:

Back to top button